
Հայաստանում Չինաստանի դեսպանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել:
«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- «Ֆեյսբուք»-սոցիալական ցանցի իր էջում գրել է Չինաստանի դեսպանը:
Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: