ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացությունների հրապարակման ֆոնին «ժողովրդի թշնամիներ» է անվանել առաջատար ԶԼՄ-ներին եւ նրանց մեղադրել կոռուպցիայի մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է իր հրաժարականի ամսաթիվը հայտնել չորեքշաբթի օրը՝ մարտի 27-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ճիշտ հավասարակշռություն գտնել աշարհի դինամիկ զարգացման եւ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում:
Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին:
Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:
Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր է հայտարարված էլեկտրամատակարարման հերթական համատարած անջատման պատճառով:
Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է հղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին այն խախտումների համար ներողություն խնդրելու հորդորով, որոնք կատարվել են նվաճման ժամանակաշրջան:
Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը:
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը մարտի 25-ի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին եւ նրա տիկնոջը՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլային, որոնք այցով գտնվում են կղզում։
Վերջին ժամանակներս էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը լույս մարտի 26-ի գիշերն առանց լույսի է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հավաստել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է համատեղ դիմակայել Իրանին Մերձավոր Արեւելքում:
ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում:
Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 26-ին նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման։
Ֆրանսիան եւ Չինաստանը մարտի 25-ին մի ամբողջ շարք համաձայնագրեր են ստորագրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: 14 պարտավորագրերի հրապարակումը կայացել է BFM հեռուստաալիքի եթերում երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսից առաջ։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արեւմտյան կիսագնդի գործերին։
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը մարտի 25-ին թույլատրեր է մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների էներգետիկական անվտանգության եւ դրանց համար էներգապաշարների մատակարարումների աղբյուրների բազմազանեցման մասին՝ նրանց Ռուսաստանի ազդեցությունից ազատելու նպատակով։
Brexit-ի պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամը մարտի 25-ին նոր պաշտոնաթողությունների է հանգեցրել Մեծ Բրիտանիայում. կառավարությունը լքել են բիզնեսի եւ արդյունաբերության գործերի փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գործերի նախարար Ալիսթեր Բերթը եւ առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը:
«ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նման օրակարգով բանակցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի, առավել ևս, երբ չի հաջողվում նաև առաջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում»:
Թագավորական զույգը մարտի 24-ի երեկոյան Բուենոս Այրես է ժամանել պիրենեյան թագավորության Airbus 310 ВВС ինքնաթիռով:
Շուրջ 20 մարդ է տուժել Viking Sky կրուիզային հանրանավի վթարի հետեւանքով:
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկին ամենամեծ շանսերն ունի շահելու ընտրությունների երկրորդ փուլը:
Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Այս մասին հայտնում են Մոնտենեգրոյի CDM պորտալը:
Մարտի 24-ին Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները պլանավորվում է հայտարարել մարտի 29-ին:
Փարիզում ամերիկյան հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի սիրտը:
Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:
ԵՄ-ն ավարտել է նախապատրաստությունը առանց համաձայնագրի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի ապրիլի 12-ի հնարավոր դուրս գալուն:
Ռուսաստանը դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահի ընտրություններին: