Բաժիններ՝

Ջոն Բոլթոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել դաշինքից հեռացնել Թուրքիային

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել դաշինքից հեռացնել Թուրքիային եւ աջակցել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններին։ Նա Անկարային մեղադրել է իրեն դաշնակցի պես չպահելու մեջ։

Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում Բոլթոնը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին տարաձայնություններ առաջացնելու, վտանգավոր գործունեություն ծավալելու, տարածաշրջանում ռազմատենչ քաղաքականություն վարելու մեջ։

Էրդողանին մեղադրելով Թուրքիայի հետօսմանական աշխարհիկ սահմանադրության առանցքային տարրերը խարխլելու մեջ, ինչը բազմիցս վտանգել է նրա ֆինանսական համակարգը եւ տնտեսական կայունությունը, Բոլթոնն ասել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն չի գործում որպես դաշնակից։

Նա Արեւմուտքին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել առաջիկա նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմությանը օգնելու համար։

Չնայած խոստովանությանը, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության բացառություններ կամ կասեցում, Բոլթոնը նշել է, որ դաշինքը պետք է հստակ հասկացնի, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու Թուրքիայի անկարողությունը կդառնա ՆԱՏՕ-ին անդամակցությունը չեղյալ հայտարարելու որոշման վերջին ազդակը։

Էրդողանի արտաքին քաղաքականությունը դավաճանական անվանելով՝ Բոլթոնը նշել է, որ Թուրքիայի նախագահը տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը վերականգնելու նեոօսմանյան նկրտումներ ունի՝ երկրում քաղաքացիական պատերազմի պայմաններում հյուսիսային Սիրիայի նկատմամբ թուրքական հեգեմոնիա հաստատելու ջանքերի միջոցով։

Չնայած անցյալ տարի Իսրայելի հետ Թուրքիայի հաշտեցմանը եւ այդ կապերի զարգացմանն ուղղված ջանքերին՝ Բոլթոնը հայտարարել է, որ Էրդողանը մշտական անտագոնիզմ է զգում Իսրայելի նկատմամբ, ինչն արտացոլում է Մերձավոր Արեւելքում նրա ավելի լայն հեգեմոն ծրագրերը։

Նա Թուրքիայի կողմից անօդաչուների տրամադրումն Ուկրաինային անվանել է գովազդային քայլ թուրքական անօդաչուների առաջխաղացման համար։ Նա նաեւ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի նկատմամբ Անկարայի պահանջներն անվանել է հակաքրդական խաչակրաց արշավանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս