Բաժիններ՝

Չինաստանում ձնահյուսի զոհերի թիվը հասել է 20-ի

Չինաստանում ձնահյուսի զոհերի թիվը հասել է 20-իՉինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի Ինքնավար Շրջանում ավտոմոբիլային թունելի մոտ ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալների՝ ևս 8 մարդ անհետ կորած է համարվում։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք բարդանում են եղանակային վատ պայմանների պատճառով։

Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունվարի 17-ի երեկոյան Նյինգչի քաղաքի մերձակայքում։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս