Հայաստանը մերժել է Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Դավոսում կայացած պանելային հանդիպման ժամանակ, ասել է, որ Հայաստանը չի արձագանքել Բաքվի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկին: Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում են տեղի լրատվամիջոցները:

«Ցավոք, Հայաստանը չի արձագանքել խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Հանձնակատար Հանը ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ Հարավային Կովկասի երկու երկիր կա, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը», – ասել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս