
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Արցախում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյիրկը կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում։
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենը։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյիրկը կոչ է արել ապահովել ազատ եւ անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում ՝ սնունդ, դեղորայք և այլ միջոցներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են հումանիտար աղետը կանխելու համար, որին բախվել է հայ փոքրամասնությունը: Փոքրամասնություններն ունեն մարդու իրավունքներ, այդ թվում ՝ ապրելու»,- գրել է Վարենը։