Կսկսվեն քաղաքական ձերբակալություններ. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի զինված ուժերի 15 զինվորի զոհվելը ցույց տվեց  Հայաստանի իշխանության «բարդակ» և փնթի վիճակը։ Այո՛, 15 զինվորի մահվան պատասխանատուները պետք է պատժվեն, բայց չեմ կարծում, որ սրանք՝ այս իշխանությունը, այնքան քաղաքական կամք կունենա, որ կպատժի ինքն իրեն. չէ՞ որ մեր զոհերը հետևանքն են այն ելակային քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով երեկ Գեղարքունիքի մարզում արձանագրված դաժան դեպքին, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ 15 զինվոր,  վիրավորվել՝ 3-ը, նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ի՞նչ ենք ակնկալում մեկից, որի օրոք  2021 թվականին ադրբեջանցիները քայլելով եկան, գրավեցին Հայաստանի 41 քառակուսի կիլոմետրը, գերի տարան մեր տղաներին, որի օրոք 2 օրում 207 զոհ տվեցինք, հիմա էլ՝ 15»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ ակնկալիք չկա այս ամենի հեղինակ իշխանությունից, որը հիմա էլ  զինվորների մահը քողարկելու համար սկսելու է ձերբակալությունների շղթա՝ հասարակության համար տեսարաններ ապահովելու համար։

Կարդացեք նաև

«Կսկսվի քաղաքական ձերբակալությունների, կոռուպցիոն մեղադրանքների շղթա»,- շեշտեց Շարմազանովը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031