«Մենք չենք պատերազմի Թուրքիայի դեմ». Միցոտակիս

Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ չնայած վերջին երեք տարում նկատվող մեծ լարվածությանը՝ իրենք Թուրքիայի դեմ չեն պատերազմի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պատասխանելով լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին, թե արդյոք Թուրքիայի հետ պատերազմի վտանգ կա Անթալիայի Քաշ շրջանի դիմաց գտնվող Քըզըլհիսարլի (Մեյս) կղզու պատճառով, Հունաստանի վարչապետն ասել է.

«Ընտրություններից հետո մենք պիտի թուլացնենք լարվածությունը և գանք համաձայնության: Մենք չենք պատերազմի Թուրքիայի դեմ: Մենք պետք է կառուցողական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ՝ լուծելով հիմնական տարաձայնությունները, ներառյալ ծովային սահամանազատման հարցերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031