Վակուումային պայթյուն. ինչո՞ւ Փաշինյանը և իր թիմը թաքցրեցին պայթյունի վարկածը և արագ գլխատեցին 2-րդ կորպուսը. Հայկ Նահապետյան

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում է հրդեհը բռնկվել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում է հրդեհը բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, վիրավորների թիվը 3 է, նրանք գտնվում են Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնում:

Մինչև այս պահը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Սուրեն Պապիկյանը չեն այցելել դեպքի վայր, ոչ էլ տեսակցության են գնացել վիրավորներին:

Կարդացեք նաև

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է:

Նա, մասնավորապես, նշել է.

  • Փաստ է՝ հրամկազմն ապօրինի հեռացվեց, ոտքի վրա գլխատվեց 2-րդ բանակային կորպուսը:
  • Ակնհայտ է, զորանոց կոչվածի ներսում շատ հզոր պայթյուն է եղել, վակուումային պայթյուն, միայն դրա հետևանքով են փլուզվում շենքի պատերը:
  • Իշխանությունն իր գոյության 4.5 տարիներին կրկին ստում է հրապարակայնորեն:
  • Այդ տարածքը զորանոց չէ, տարածք է, որտեղ ապրում են զինվորները. անվտանգության նվազագույն պայմաններ չկան, ճաղավանդակներ չպետք է լինեին…
  • Էդմոն Մարուքյանն ակնհայտ կեղծեց, ստեց՝ ասելով, թե 2022թ. սեպտեմբերի 14-ից հետո է տեղափոխվել զորանոցը: Այնինչ, այն 2021թ. մայիսի 13-ից հետո է տեղափոխվել: Չեմ բացառում, որ այդ և ոչ միայն այդ զորանոցի համար 2021թ. կլորիկ գումար է դուրս գրվել և փոշիացվել… Դա կոչվում է կոռուպցիա:
  • Իտալական մոդուլային նոր զորանոցի կառուցման մասին սուտը տարածեցին, թե իբր նոր զորանոց է կառուցվելու ժողովրդին մանիպուլացնելու, մոլորեցնելու համար: Դա փողերը լափելու համար լավ հիմնավորումներ են…
  • Կեղծիքն ակնհայտ է և ունի մեկ նպատակ: Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը պետք է ներողություն խնդրեն: Սա՝ կեղծիքի տարածումը, քրեորեն պատժելի արարք է, որն ունենալու է ծանր հետևանքներ:
  • Նախկինում, երբ կառուցվում էր ցանկացած զորանոց, նախ ստուգում էին՝ արդյո՞ք բավարարում է բազում պարամետրերի, և հետո նոր ընդունվում էր Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաների ստորագրությամբ:
  • 2021թ. մայիսի 13-ից հետո ինչպե՞ս է այդ տարածքը դարձել զորանոց:
  • Ինժեներասակրավորային զորանոցում կարող էին լինել նաև ականներ, այսինքն՝ պետք է հատուկ պայմաններ ապահովված լինեին, ուստի հարց է առաջանում՝ մինչև 2-րդ կորպուսին անցնելը ո՞վ է ընդունել զորանոցը: Այստեղ պատասխանատու է նաև Գլխավոր շտաբի (ԳՇ) պետը:
  • Սա արտառոց դեպք էր: Նման դեպք 1991թ.-ից առ այսօր չի եղել. Նախ պետք է անցկացվեր ծառայողական քննություն և պարզվեր կոնկրետ անձանց մեղավորությունը, իսկ մինչ այդ պետք է պարզապես կասեցվեր նրանց գործունեությունը, և ոչ թե հեռացվեին աշխատանքից՝ մինչև կպարզվեր այդ անձանց մեղավորության չափը: Փաստ է, որ հրամկազմն ապօրինի ձևով է հեռացվել աշխատանքից:
  • Սա 2-րդ կորպուսի հրամկազմը ոտքի վրա գլխատել էր նշանակում:

  • Ադրբեջանցիների համար այդ զորանոցի տեղանքը ստրատեգիական լուրջ նշանակություն ունեցող տարածք է:
  • Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է ռազմական գործողություններ սկսել այդ տարածքում:
  • Պետական ինստիտուտները քանդելու երկու ձև կա՝ կամ փակում ես, կամ նշանակում դիլետանտ և կառավարելի ղեկավարների:
  • Քարտեզագրության և գեոդեզիայի ինստիտուտում, որը լուծարեց Նիկոլ Փաշինյանը իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո, պահվում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթեր՝ սահմանների ձևավորման մասին:
  • 44-օրյա պատերազմի պարտությունն ի սկզբանե պլանավորված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից:
  • Մի բան ակնհայտ թաքցնում են՝ զորանոցի ներսում պայթյուն է եղել: Պատին հարվածելուց քարերը դուրս չեն թափվում. Դա պայթյունի հետևանք է: Ակնհայտ է՝ ներսում շատ հզոր պայթյուն է եղել:
  • Շատ փոքր տարածք, վակուումային զենք… Պայթյունի հետևանքով են զորանոցի շենքի պատերը փլուզվել, տանիք գոյություն չունի, և զինանձնակազմն այրվել է: Մահը վայրկենական է վրա հասել, ինչը կարող էր լինել միայն պայթյունի հետևանքով:
  • Ինչո՞ւ են իշխանությունները թաքցնում են պայթյունի վարկածը… Ինչո՞ւ…
  • Նիկոլ Փաշինյանն ուղղորդում է, հորինել է ավտոբենզինով և բենզինով հրդեհի վերսիան:
  • Նախաքննությունը դեռ չսկսած՝ մեկ վարկածով մեղադրյալներ կարգելով՝ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ճնշում գործադրեց նախաքննական մարմնի վրա:
  • Ըստ 168.am-ի աղբյուրների՝ իշխանությունները թաքցնում են, որ կրակը գազի բալոնից է բռնկվել: Իսկ բալոնը մոտ է եղել վառարանին: Այս տվյալը հրապարակելու դեպքում շատերը կկանգնեն դատարանի առաջ:
  • Այո, «բանակի կազմաքանդումը՝ հանուն խաղաղության» ծրագիրն իրագործվում է:
  • Նիկոլը և իր թիմը, կառավարությունն ու ՔՊ-ն դատվելու են, կուսակցության բոլոր անդամներն են պատասխանատվության ենթարկվելու:
  • Հայաստանում ավտորիտար ռեժիմ է, որի մեջքին արտաքին ուժեր կան կանգնած:
  • Նպատակը բանակը ոչնչացնելն է, հասարակությանը՝ մասնատելը:
  • Նիկոլ Փաշինյանը նվազագույնը երկու երկրների կրկնակի գործակալ է. նա սպասարկում է այլ պետությունների շահեր, որը նպաստում է, այդ թվում՝ Թուրքիայի շահերին:
  • Արտաքին ուժերին ձեռնտու է, որ Հայաստանը կորցնի պետականությունը և տարածքներ:
  • Փաշինյանից բացի, նրա թիմում կան նաև այլ գործակալներ:
  • 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել օտարերկրյա գործակալների ցանցի կողմից իրականացված հեղափոխություն:

Տեսանյութեր

Լրահոս