Մեծ խաղի գինը. միջանցք կոչեցյալը կլինի մեր վերջի սկիզբը. Վարդան Ոսկանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն է:

Նա նշել է.

  • Միջանցք կոչեցյալը մեզ համար ինքնասպանություն է, կլինի մեր վերջի սկիզբը:
  • «Միջանցք» կոչեցյալը 100-ամյա վաղեմության ծրագիր է, և այն ձեռնտու է միայն թուրք-ադրբեջանական տանդեմին: Ռուսաստանին, Իրանին և ԱՄՆ-ին ձեռնտու չէ: Զանգեզուրի միջանցքի տրամադրումը ՀՀ իշխանությունների համար քաղաքական ինքնասպանություն կլինի:
  • Մենք գործ ենք ունենալու բազմաբևեռ աշխարհի հետ, աշխարհում իրավիճակ է փոխվում, տարածաշրջանում ի հայտ են եկել նոր ուժեր, նոր գերտերություններ:
  • Աշխարհը հարափոփոխ է, ամեն օր գտնվում ենք խոշոր փոփոխությունների մեջ:
  • 1991թ. ԱՄՆ նախագահ Բուշը հռչակեց նոր աշխարհակարգ:
  • ԱՄՆ ռազմաքաղաքական մտածող Զբիգնև Բժեզինսկին

1996թ. իր «Մեծ խաղը» վերնագրով գրքում հետևյալ թեզն էր առաջ քաշել՝ ԱՄՆ-ը միակ գերպետությունը  պետք է լինի ևս 15-30 տարի, դրանից հետո ԱՄՆ-ը միակը չի լինի, մյուս երկրներն էլ կուժեղանան և խնդիրներ կառաջացնեն ԱՄՆ-ի համար: Բժեզինսկու պատկերացմամբ` 15-30 տարվա այդ պատուհանը ԱՄՆ-ը պետք է օգտագործեր կարևոր հակամարտությունները լուծելու համար, ինչպես նաև այնպիսի համակարգ ստեղծելու համար, որպեսզի այդ պետություններն ամերիկամետ դառնան, երբ արդեն ԱՄՆ-ը միահեծան չի լինի:

Կարդացեք նաև

  • ԱՄՆ-ի քաղաքական հիմնական ուղեգիծը պահպանվում է, սակայն մենք գործ ենք ունենալու բազմաբևեռ աշխարհի հետ, որի սահմանները հիմա են որոշվում:
  • Չկա հավերժական խաղաղություն և հավերժական պատերազմ, դրանք միմյանց հաջորդում են:
  • Մերձավոր Արևելքում գունավոր հեղափոխությունների նպատակը կառավարելի քաոս ունենալն էր, սակայն ԱՄՆ-ի համար Լիբիայում, օրինակ, քաոսը կառավարելի դարձնել չհաջողվեց: Քայքայվեցին պետություններ. Եգիպտոսում, Սիրիայում չստացվեց կառավարելի քաոս ստեղծել, քանդվեց բարվոք իրավիճակում ապրող երկիրը, այս ֆոնին հզորացան և օգտվեցին Իրանը և Թուրքիան:
  • Քարոզչությունը հիբրիդային պատերազմի գործիք է:
  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիայում հայտարարել է՝ «Հայաստանը և Էստոնիան փոքր երկրներ են, մենք մեր անվտանգությունը չենք կարող մեր միջոցներով ապահովել, կարիք ունենք միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության։ Տվյալ դեպքում՝ Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Ցավոք սրտի, մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ-որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները, քննարկումները և, ի վերջո, կհայտնենք մեր դիրքորոշումը»: Նրա այդ հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները չունեն հստակ քաղաքականություն, հստակ ուղեգիծ: Միջազգային հարաբերություններում մանր խորամանկություններով առաջ գնալ անհնար է, հատկապես, երբ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի նման թշնամական ուղեգիծ ունեցող հարևաններ:
  • Հայաստանի համար առաջնային է անվտանգությունը, և այդ հարցերը պետք է լուծի որևէ  դաշինքի հետ հարաբերություններ ձևավորելով, Հայաստանը հզորացնելով:
  • Թուրքիային և Ադրբեջանին պետք չէ հզոր Հայաստան, ԱՄՆ-ին պետք է՝ պայմանով, եթե այդ հզորացումը լինի ընդդեմ Իրանի և ՌԴ-ի: Իսկ Իրանին և Ռուսաստանին պետք է հզոր Հայաստան:
  • Հակառուսական և հակաիրանական դրսևորումները գին ունեն, այն, ինչ վճարել են Ուկրաինան և Վրաստանը:
  • Թուրքիայի և Ադրբեջանի վերջնանպատակը չունի ավարտ, այնքան են խլելու, ինչքան կարողանան՝ հաջորդ թիրախները լինելու են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը… Թուրք-ադրբեջանական ախորժակը թուրանական ծրագիրն է, որին քայլ առ քայլ գնում են: Թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է իրենից կախված ռեզերվացիա՝ թույլ Հայաստան:

  • Ուժեղ դաշնակիցը նաև պետք է վստահելի լինի, իսկ վստահելի՝ չի նշանակում լինել ծառա՝ ծառայի հետ դաշինք չեն կազմում:
  • Պետություն կառավարելը մանկապարտեզ չէ, պետություն կառավարելը ոչ թե վայելք է, այլ պատասխանատվություն, և դա ծանր բեռ է: Բարեկեցության ձգտումով պետություն կառավարել չի կարելի:
  • Եվրոպան դրախտ է եվրոպացիների համար, իսկ Եվրոպայից դուրս գտնվող տարածքը՝ ջունգլիներ, որտեղ գործում են ջունգլիների օրենքները: Ահա այսպես են մեզ վերաբերվում:
  • Պրոհայկական ազդեցության, լոբբիստական օղակներ պետք է ստեղծել բոլոր երկրներում: Ռուսաստանում չենք ստեղծել լոբբիստական նման թիմ, որ երբ մեր դեմ որևէ գործիչ հայտարարություն է անում, մենք հստակ լոբբիստական աշխատանք տանենք:
  • Հայկական սփյուռքը թուրքական թիրախներից մեկն է, իսկ հայկական սփյուռքի պառակտումը՝ դրան նպաստող ծրագիր: Չի կարելի թուլացնել Հայաստանի համար շահավետ որևէ կառույցի հետ հարաբերությունները, նավի վրա յուրաքանչյուր բաղադրիչ կարևոր է, իսկ դրանցից որևէ մեկի թուլացումը՝ վնասակար, որովհետև դրա հետևանքով շնաձկները կհարձակվեն:
  • Ադրբեջանը ձգտում է փչացնել Իրան-Հայաստան հարաբերությունները:
  • Մենք պետք է ունենանք հստակ ուղեգիծ՝ զարգացման և հզորացման, և ոչ թե՝ գոյատևման: Մենք պետք է պատրաստվենք մարտահրավերների ու դրանց դիմակայմանը:
  • Իրանի հետ պետք է գտնենք մեր շահերի համընկնման կետերը: Իրանի պետական համակարգի ամենաբարձր օղակներում կա հստակ նպատակ, որը բխում է Իրանի շահերից՝ հզորացնել Հայաստանը: Հզոր հայաստանն էլ կհզորացնի Արցախը: 

Տեսանյութեր

Լրահոս