
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության և կայունության պահպանման համար՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ:
Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ խորհրդի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանի այլ պետությունների կայունության և Սև ծովում անվտանգության վրա, ուստի Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության հաստատման, տարածաշրջանային կայունության պահպանման և հումանիտար ճգնաժամերի հետևանքների վերացման ուղղությամբ: