 
                        Սլովակիայի, Սլովենիայի և Խորվաթիայի ղեկավարները ժամանել են Ուկրաինա՝ հանդիպելու Զելենսկիի հետ
 
                                    Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերն այսօր ժամանել է Ուկրաինա՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար։
Սլովակիայի կառավարության ղեկավարին ուղեկցում Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յարոսլավ Նադը: Ուկրաինայի նախագահի հետ քաղաքական գործիչների հանդիպման վայրն ու ժամանակը անվտանգության նկատառումներով չեն հայտնում։
Ինչպես հաղորդել Է «Вести.ua» գործակալությունը, Կիև են ժամանել նաև Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:
Մարտի 23-ին Սլովակիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ուկրաինային են հանձնվել հանրապետությունում գտնվող 13 ՄիԳ-29 գերձայնային կործանիչներից առաջին 4-ը։ Այն բանից հետո, երբ Սլովակիայի կառավարությունը որոշել Է ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա, Հեգերը երկիր այցելելու հրավեր Է ստացել Զելենսկիից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        