
ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից․ Շուվալով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կազմակերպության կենտրոնակայանում ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։
«Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ օգնություն ցուցաբերել», – Շուվալովի խոսքն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Շուվալովը հավելել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որն ընթացքի մեջ է։