Ամերիկյան լրատվամիջոցն անդրադարձել է Թուրքիայի ռազմարդյունաբերությանը
Ամերիկյան «CNBC» լրատվականը, որը լուսաբանում է բիզնեսին և ֆինանսական ոլորտներին առընչվող իրադարձությունները, «ԱԹՍ-ներ և միլիարդավոր դոլարներ արժեցող համաձայնագրեր. աճող ռազմարդյունաբերությունը մեծացնում է Թուրքիայի համաշխարհային ազդեցությունը» վերնագրով հոդված է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիան 2022-ին 4.4 մլրդ դոլարի ռազմական նշանակության սարքավորումներ է արտահանել։ Դա որոշ եվրոպական երկրների պաշտպանական ոլորտի տարեկան բյուջեից ավելին է։
«Սպասվում է, որ այդ թիվը 2023-ին հասանելու է 6 մլրդ դոլարի, քանի որ առաջիկայում թուքրական պաշտպանական արտադրությամբ զբաղվող ընկերությունները լցնելու ՆԱՏՕ-ական երկրների պահեստները»,- գրում է «CNBC»-ը։
Վերջում անդրադարձ է եղել նաև թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքին, որը որակվել է որպես ազդեցիկ կշիռ ունեցող միջոց՝ Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ: