Բաժիններ՝

Իսպանիայի անվտանգության ուժերը մոտ 7 տոննա թմրանյութ են առգրավել

Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համատեղ, Եվրոպոլի աջակցությամբ, 50 մարդու են ձերբակալել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության շրջանակներում։

Հաղորդվում է, որ հանցավոր ցանցն ապօրինի կերպով մեծ քանակությամբ կոկաին և հաշիշ էր բերում Եվրոպական Միություն:

Գործողության արդյունքում ուժայիններն առգրավել են գրեթե 5 տոննա հաշիշ և 2 տոննա կոկաին։ Առգրավվել են նաև տարբեր սարքավորումներ, այդ թվում՝ նավեր, 350 HP շարժիչներ, գրեթե 4000 լիտր բենզին, տրանսպորտային միջոցներ, դետեկտորներ և այլն:

Հետաքննությունն սկսվել է անցյալ տարի, երբ Իսպանիայի իրավապահ մարմիններն իմացել են հանցավոր կազմակերպության գոյության մասին, որն զբաղվում էր թմրամիջոցների վաճառքով, և որի ղեկավարները գտնվում էին երկրի տարածքում։

Նշվում է, որ խմբի անդամները հաշիշը Մարոկկոյից տեղափոխում էին Հարավային Ամերիկա, իսկ կոկաինը Ատլանտյան օվկիանոսով և Աֆրիկայի արևմտյան ափով տեղափոխում էին Իսպանիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս