Բաժիններ՝

Հունգարիան արգելել է ուկրաինական հացահատիկի մատակարարումները՝ հետևելով Լեհաստանին և Սլովակիային

Հունգարիայի կառավարությունն արգելք է սահմանել Ուկրաինայից հացահատիկի ներմուծման վրա՝ դա կապելով ավելի վաղ Լեհաստանի և Սլովակիայի կողմից ընդունված նմանատիպ որոշումների հետ:

«Ինչպես Սլովակիան և Լեհաստանը, Հունգարիան նույնպես արգելում է ուկրաինական հացահատիկի մատակարարումները: Մենք չենք կարող վտանգի ենթարկել հունգարական գյուղատնտեսությունը և հունգարացի ֆերմերների ապրուստի միջոցները», – ասվում է Հունգարիայի կառավարության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 15-ին Լեհաստանը միակողմանի որոշում է ընդունել՝ ժամանակավորապես դադարեցնելու Ուկրաինայից ցանկացած գյուղմթերքի ներմուծումը մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Միևնույն ժամանակ ավելի վաղ երկկողմ համաձայնություն էր ձեռք բերվել Ուկրաինայից միայն չորս մշակաբույսերի՝ ցորենի, եգիպտացորենի, հլածուկի և արևածաղկի արտահանման ժամանակավոր դադարեցման շուրջ, իսկ տարանցումը պահպանվել է, բայց ավելի խստացված պայմաններով, որոնք կողմերը պլանավորել էին օպերատիվ կերպով համաձայնեցնել։

Լեհաստանից և Հունգարիայից հետո Բուլղարիան նույնպես մտածում էր ուկրաինական հացահատիկի ներմուծման էմբարգո սահմանելու մասին։ Ըստ BNR News-ի՝ Բուլղարիայի գյուղատնտեսության նախարար Յավիր Գեչևը հայտարարել է, որ երկրի կառավարությունը քննարկում է Վարշավայից և Բուդապեշտից հետո ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքի սահմանումը` հաշվի առնելով կուակման ռիսկը։

Ապրիլի 14-ին Վիշեգրադյան քառյակի երկրների (Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա և Չեխիա), ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի նախարարներն առցանց բանակցություններ են վարել ուկրաինական հացահատիկի հետ կապված իրադրության շուրջ։ Դրանց արդյունքներով՝ Սլովակիայի նախարար Սամուել Վլչանն ասել է, որ Agrifish-ի խորհրդում, որը միավորում է Եվրամիության ագրարային նախարարներին, պլանավորում է ներկայացնել ԵՄ-ի գործիքակազմի կիրառումը, որի օգնությամբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ կգնվեր ուկրաինական հացահատիկ։ Նրա կարծիքով՝ դա Ուկրաինային կօգնի բարդ իրավիճակում և միևնույն ժամանակ ԵՄ-ի շուկան կպաշտպանի Ուկրաինայից ապրանքների գների դեմպինգից (ցածրագին վաճառք)։

ԵՄ-ն ժամանակավորապես չեղարկել է ուկրաինական հացահատիկի ներմուծման մաքսատուրքերը: Լեհաստանում, ինչպես նաև Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում օրերս գյուղմթերք արտադրողների ակցիաներ էին անցկացվել. նրանք բողոքում էին Ուկրաինայից այդ երկրներ հսկայական քանակությամբ հացահատիկի հոսքի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930