![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ իշխանություններին ամբողջապես հասանելի են եղել Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրությունները. Մասկ
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/f62e4cd1d76602_62e4cd1d76645.thumb_.jpg)
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին լիովին հասանելի են եղել Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրությունները: Այս մասին Twitter-ի սեփականատերը հայտնել է Fox News հեռուստաընկերության հաղորդավար Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Լրագրողը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է հայտնի գործարարի հետ հարցազրույցից մի հատված։
«Իշխանությունները գործնականում ամբողջական հասանելիություն ունեին այն ամենին, ինչ տեղի է ունենում Twitter-ում: Եվ ես այդ մասին տեղյակ չէի»,- ասել է Մասկը։
Լրագրողի այն հարցին, թե իշխանություններին հասանելի են եղել օգտատերերի անձնական հաղորդագրությունները, Իլոն Մասկը դրական է պատասխանել։