Բաժիններ՝

Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի քաղաքացիական միջուկային էներգետիկայի դեմ

Գերմանիան պնդում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի քաղաքացիական միջուկային էներգիան ներառի Մոսկվայի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությանը:

«Գերմանիայի կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ներառել քաղաքացիական միջուկային ոլորտը սահմանափակող միջոցների նոր փաթեթում: Սա պետք է լինի պատժամիջոցների հաջորդ փաթեթի մի մասը»,-ասվում է տնտեսական դեպարտամենտի հայտարարության մեջ:

Նախարարությունն ընդգծել է՝ պատժամիջոցների հաջորդ փաթեթում միջուկային ոլորտի ընդգրկումը ժամանակ կպահանջի, սակայն նման միջոցները պետք է իրականացվեն անցումային ժամանակաշրջաններում։ «Կարևոր է, որ մենք սկսենք և չխուսափենք վճռական գործողություններից նաև այս ոլորտում»,- եզրափակել է նախարարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930