Կարևոր է հաջողությամբ ավարտել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։

Ըստ նույն աղբյուրի՝ Ջեյհուն Բայրամովը կրկին մեղադրանքներ է ուղղել Հայաստանի հասցեին, պնդել, թե «Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին» և այլն։

Տեսանյութեր

Լրահոս