Բաժիններ՝

Իրանի հյուսիսում բարձրաստիճան հոգևորական է սպանվել

Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում այսօր սպանվել է բարձրաստիճան հոգևորական, Փորձագետների խորհրդի անդամ (Իրանի հատուկ պետական ​​մարմին, որն ընտրում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին) Աբաս Ալի Սուլեյմանիին: Այդ մասին տեղեկանում ենք The Washington Post պարբերականից:

Հանցագործությունը կատարվել է Բաբոլսեր քաղաքում։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։

Նշվում է, որ իրանական պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Սուլեյմանին քաղաքի բանկերից մեկում է եղել, երբ մեկ այլ մարդ խլել է անվտանգության աշխատակցի հրազենը և սկսել է կրակել բանկի աշխատողներից մեկի հետ անձնական վեճի պատճառով: Միջադեպի հետևանքով Սուլեյմանին սպանվել է:

Սուլեյմանին մինչև վերջերս զբաղեցնում էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի պաշտոնը Սպահանի նահանգի Քաշան քաղաքում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանի նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930