Բաժիններ՝

Բալթիկ ծովի երկնքում ռուսական երեք ինքնաթիռ է կալանվել

Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կործանիչները Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում կալանել են ռուսական երեք հետախուզական ինքնաթիռ։ Այս մասին Twitter-ում հայտնել են Գերմանիայի ռազմաօդային ուժերը։

«Գերմանիայի և Բրիտանիայի Eurofighter կործանիչներին ահազանգվել է՝ նույնականացնելու 3 ռազմական ինքնաթիռները: Երկու Սու-27 և մեկ Իլ-20 ինքնաթիռները Ռուսաստանից կրկին առանց հաղորդիչ ազդանշանի թռել են Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում», – նշված է հաղորդագրությունում:

Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, չունեն սեփական մարտական ավիացիա, ուստի 2004 թվականից նրանց օդային տարածքի անվտանգությունն ապահովում են ՆԱՏՕ-ի ուժերը։ Այդ նպատակով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները հերթով Բալթյան երկրներ են փոխադրում իրենց ինքնաթիռներն ու անձնակազմը:

Ինչպես հիշեցնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, ապրիլի սկզբին, ութամսյա ժամկետը լրանալուց հետո, Բունդեսվերը Բալթյան ծովի օդային տարածքի անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի առաքելությունը ռոտացիայի սկզբունքով հանձնել է Միացյալ Թագավորությանը: Մինչև ապրիլի վերջը Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Մեծ Բրիտանիային, իսկ մայիսի սկզբին կսկսվի գերմանական ինքնաթիռների տեղափոխումը Գերմանիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930