Բաժիններ՝

Մոնտեվիդեոյի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոնտեվիդեոյի քաղաքապետ Կարոլինա Կոսեն Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մոնտեվիդեոյի քաղաքապետը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

«Շնորհակալ եմ Ուրուգվայի հայ համայնքին այս կարևոր օրվա կապակցությամբ ինձ խոսք ասելու պատվին արժանացնելու համար։ Խիզախ ժողովուրդ, որը ենթարկվել է ցեղասպանության, և այսօր նրանց ժառանգներից շատերն ունեն իրենց տունը Ուրուգվայում»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մոնտեվիդեոյի քաղաքապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930