Բաժիններ՝

Լոնդոնը Կիևին է փոխանցել արկեր, այդ թվում՝ աղքատացված ուրանով. Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար

Մեծ Բրիտանիան Ուկրաինային մի քանի հազար արկ է փոխանցել Challenger 2 տանկերի համար, ընդ որում՝ այդ արկերի մի մասը պարունակում է աղքատացված ուրան: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին՝ ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման: Պատասխանը հրապարակված է խորհրդարանի կայքում։

«Մենք հազարավոր արկեր ենք ուղարկել Ուկրաինա Challenger 2-ի համար, այդ թվում՝ աղքատացված ուրանով զրահահար արկեր», – ասվում է փոխնախարարի պատասխանում։

Հիփին հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հայտնելու, թե մատակարարված արկերից քանիսն է Ուկրաինան կիրառել։

Պատասխանելով աղքատացված ուրանով արկերի արձակման մոնիթորինգի մասին հարցին՝ պաշտոնյան նշել է, որ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի վերահսկում, թե որ վայրերում են արձակվում այդ արկերը: Դրանք, ըստ Հիփիի, մատակարարումից հետո գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ:

Ռուսական կողմը քանիցս քննադատել է Կիևին աղքատացված ուրանով արկեր մատակարարելու Լոնդոնի պլանները։

Challenger 2-ը բրիտանական ցամաքային զորքերի հիմնական մարտական ​​տանկն է, արտադրվել է 1994-ից մինչև 2009 թվականները: Թնդանոթի տրամաչափը 120 մմ է, մարտական լրակազմը՝ 52 արկ։ Ընդհանուր առմամբ, բրիտանական արդյունաբերությունը թողարկել է այս մոդելի ավելի քան 400 տանկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս