Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացը. Կանադայի ԱԳ նախարար

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարությունը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի անունից է։

«Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ստեղծմամբ, որը միակ ցամաքային կապն է Լեռնային Ղարաբաղի և շրջապատող տարածաշրջանի միջև։

Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացն ու կայունությունը ողջ տարածաշրջանում։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է մնա բաց ու անարգել՝ թույլ տալու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը:

Կանադան երկու կողմերին կոչ է անում վերսկսել բանակցություններն ու զերծ մնալ սահմանի երկայնքով հետագա սրացումից կամ թշնամական գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930