Ուրուգվայի պաշտպանության նախարարը Ցեղասպանության տարելիցին իր համերաշխությունն է հայտնել հայ համայնքին
Ուրուգվայի պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ իր համերաշխությունն է հայտնել Ուրուգվայի հայկական համայնքի անդամներին։
«Հիշողության և հանձնառության ևս մեկ Ապրիլի 24՝ ընդդեմ բարբարոսության և ցեղասպանության, որին բախվել է հայ ժողովուրդը։ Մեր համերաշխությունն ու մտերմությունը Ուրուգվայի հայ համայնքի մեր հայրենակիցներին»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Գարսիան։