Որքա՞ն հաճախ ենք սկսել տեսնել, որ ԵԽ անդամ պետությունները չեն կատարում Հաագայի դատարանի որոշումները. Ղազարյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում՝ անդրադառնալով ԵԽ անդամ պետության, այսինքն Ադրբեջանի կողմից օրենքի ՄԻԵԴ վճիռները և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելուն և կազմակերպության կողմից դրա վերաբերմունքին, գնահատականին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

«Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել և հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ և հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, խոսքի ազատության ու ժողովրդավարական արժեքների համար: Որքա՞ն հաճախ ենք սկսել տեսնել, որ անդամ պետությունները չեն հարգում օրենքի գերակայությունը, չեն կատարում ՄԻԵԴ վճիռները և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Բավականին հաճախ: Եվ նրանք բավարար պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք առերեսվում ենք ժողովրդավարության հետընթացի հետ, արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ»,- ասել է Ղազարյանը:

Նա հորդորել է մտածել, թե ինչպես է վերը նշվածը վնասում կազմակերպությանը և նրա նախաձեռնություններին:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

Տեսանյութեր

Լրահոս