Մասկը դատի կտա Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներին»
SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը ցանկանում է դատի տալ ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կառույցին ՝ պահանջելով դադարեցնել նրա կողմից խոսքի ազատության ճնշումը։ Այս մասին գրում է Վեստի․ռու-ն։
«Հենց այդպես, X-ը (նախկին Twitter-ը) դատի կտա՝ դա դադարեցնելու համար»,- գրել է Մասկը X-ում։
Նա այդպես է արձագանքել Սորոսի հիմնադրամի կողմից Իռլանդիայում և Շոտլանդիայում գրաքննության քաղաքականությունը խթանող կազմակերպությունների ֆինանսավորման մասին լրագրող Բեն Սքուլանի հոդվածին։
Ըստ հոդվածի, այդ գործողությունները ներառում է ոստիկանական խուզարկություններ բնակարաններում, քաղաքացիների անձնական հեռախոսների և համակարգիչների ստուգումներ: