
Համացանցում է հայտնվել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման տեսանյութը
Համացանցում տարբեր տեսանյութեր են հայտնվել, որոնք ցույց են տալիս Տվերի մարզում «Embraer» ինքնաթիռի կործանման պահը:
Ինքնաթիռում գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ Ըստ ուղևորների ցանկի՝ նրանց թվում է եղել նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, որը հունիսին խռովություն էր բարձրացրել։
«Embraer» ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Վթարը տեղի է ունեցել Կուժենկինո գյուղի մոտ։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։