Փաշինյանը պետք է վաղուց ձերբակալված լիներ. պետական դավաճանության հանցակազմերից մեկը թշնամու կողմն անցնելն է. Վարդան Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ակնհայտ է, որ պետականության կործանման Փաշինյանի ծրագիրը հնարավոր է կանգնեցնել միայն մեկ դեպքում, երբ մարդիկ գիտակցեն՝ ուր է գնում հայոց պետականությունը Փաշինյանի ղեկավարությամբ, և քայլեր ձեռնարկեն՝ թույլ չտալու դա։
  • Փաշինյանը կարճ հիշողություն ունի․ թող ընթերցի Հռչակագրի վերաբերյալ իր նախորդ մեսիջները։
  • Փաշինյանի այդ մեսիջի բանաձևը պարզ է՝ հանձնվել թուրքերի ողորմածությանը ու հանգիստ ապրել նրանց հովանու տակ։ Այստեղ երկրորդ կարծիք գոյություն չունի։ 2020թ.-ից հետո նրա ողջ գործունեությունը սրա մասին է վկայում։

  • Եթե Փաշինյանին հաջողվի իր ծրագիրն իրականացնել, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
  • Հարց Փաշինյանին՝ 1915թ․ Խորհրդային Միություն կա՞ր։ Հայերին չէի՞ն մորթում 1915թ․: Ցեղասպանությունը ե՞րբ եղավ, 1916թ.-ին չէի՞ն կոտորում, 1920թ.-ին Շուշիում չէի՞ն մորթում հայերին։ Կա՞ր այդ ժամանակ Խորհրդային Միություն։
  • Երբ Փաշինյանը խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, դա միայն մի բան է նշանակում՝ ես պատրաստ եմ ամեն ինչ տալ, միայն թե մնամ իմ աթոռին։
  • Արցախի հարցում Փաշինյանի դիրքորոշումը կործանարար է լինելու ողջ Հայաստանի համար։
  • 1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագիրը անանցանելի փաստաթուղթ է։ Այն որևէ փոփոխության ենթակա չէ, նրանից հնարավոր չէ վերացնել անգամ մեկ բութ կամ ստորակետ, որովհետև դա հիմքն է Հայաստանի Երրորդ Հանրապետության։
  • Եթե Փաշինյանը սկզբում կարծում էր, որ Հռչակագիրն Աստվածաշունչ է, հիմա այդպես չի կարծում, ուրեմն նա իրեն վերապահել է նոր առաքելություն, նոր Աստվածաշնչի ստեղծում։ Նման բան չի կարող լինել։
  • Եթե Երրորդ Հանրապետությունը վերացնեն, ու ժողովուրդը համաձայն լինի, կարող են գրել նոր Սահմանադրություն, նոր նախաբան, որտեղ կարող են ամրագրել, որ հավերժ բարեկամ են թուրքերի հետ։ Հակառակ պարագայում Սահմանադրության նախաբանը խմբագրել կամ փոփոխել հնարավոր չէ։
  • Փաշինյանի թիրախավորումը Հռչակագրի նկատմամբ՝ նրա ողջ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
  • Փաշինյանի համար գինը մեկն է՝ պահել սեփական աթոռը, ուրիշ ոչինչ։
  • 1995թ. Սահմանադրության ընդունումից հետո Թուրքիան մի քանի անգամ հարց է բարձրացրել, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ է ներկայացնում Թուրքիայի նկատմամբ։ Նման հարց նաև Ադրբեջանն էր բարձրացնում՝ կապված Արցախի հետ։ Այդուհանդերձ դա չէր խանգարում, որ բանակցություններն ընթանային ԼՂ հարցով։ Եվ դա՝ մինչև 2018թ.։ Հռչակագրի վերացման կամ Սահմանադրության նախաբանի փոփոխության խնդիր այդ ընթացքում երբեք չի դրվել։
  • Իրավաբանական առումով որևէ ճանապարհ չկա, որ Փաշինյանը կամ նրա խամաճիկները վերացնեն կամ փոփոխեն ՀՀ Սահմանադրությունը կամ դրա նախաբանը։ Նույնիսկ այսօրվա խամաճիկ Սահմանադրական դատարանը որոշում ունի, որ այսօրվա Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ։
  • Ամենավատ բաներն արդեն այս իշխանությունն արել է․ ական է դրել հայոց պետականության հիմքերի տակ։
  • Հանրությունը պարտավոր չէ հետևել այսօրվա կառավարության քաղաքականությանը, և հանրությունն իրավունք ունի քաղաքական անհնազանդության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ապստամբության միջոցով ազատվել կործանարար իշխանությունից։ Այս առումով կա առաջնորդության խնդիր։
  • Առանց պայքարելու ոչ մեկը չի հասնում հաջողության․ ազատության համար պայքարն ամենօրյա պայքար է։
  • Փաշինյանն այսօր միայն պարտվողականություն է սերմանում։ Խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ ունես ուժեղ պետականություն։ Երբ դա չունես, քեզ ջարդելու են ու մորթելու են։
  • Իրավաբանական առումով Փաշինյանը պետք է վաղուց ձերբակալված լիներ։ Պետական դավաճանության հանցակազմերից մեկը թշնամու կողմն անցնելն է։ Փաշինյանը վաղուց անցել է թշնամու կողմը։

Կարդացեք նաև

  • Սին են Փաշինյանի այն հայտարարությունները, որ ՀԽՍՀ սահմաններն իր համար կարմիր գիծ են։ Ադրբեջանի զորքերը մինչև հիմա գտնվում են Փաշինյանի շատ սիրած ՀԽՍՀ տարածքում։ Եթե դու այս հարցերը չես բարձրացնում ու գնում ես վերբալ զիջումների, նպաստում ես, որ Ադրբեջանն առավել բարձր բանակցային դիրքեր ունենա քո նկատմամբ։
  • Կա հայ-ադրբեջանական-թուրքական տանդեմ, որտեղ հայկական կողմի ներկայացուցիչը Փաշինյանն է։ Այս առումով նրանց տարաձայնությունները սոսկ տակտիկական են։
  • Ադրբեջանն արդեն իսկ հայց ունի Հայաստանի դեմ՝ կապված էներգետիկ խարտիայի հետ։ Եթե այս իշխանությունները մնան, այս դատական գործընթացում մենք որևէ շանս չենք ունենալու, իսկ դա նշանակում է հսկայական գումարների վճարում։
  • Մեր քաղաքականությունը հասել է նրան, որ նույնիսկ ՌԴ-ն, ով շահագրգռված չէ այս տարածաշրջանից հեռանալ, փաստաթուղթ է ներկայացնում նախկին ԼՂԻՄ տարածքի հայ բնակիչների իրավունքների և անվտանգության մասին, ինչն ինքնին արտառոց է։ Դա էլ քիչ է, Լավրովն ասում է, որ սա համաձայնեցված է հայերի ու ադրբեջանցիների միջև։
  • Եթե դու ընդունում ու ստորագրում ես փաստաթուղթ, որ Արցախն Ադրբեջան է, ընդունում ես, որ դու ագրեսոր պետություն ես։
  • Այն, ինչ այսօրվա կառավարությունն արել է Արցախի հիմնահարցի վերաբերյալ, կործանարար է։ Հանրությունը պետք է գիտակցի, որ «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ բացում է ստրկության դարաշրջան, որ դրանից հետ հսկայական կոնտրիբուցիաներ են վճարվելու Ադրբեջանին։
  • Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում իրադարձությունները չեն ընթանում իրենց ձեռնտու ուղղությամբ, և եթե պատերազմի ելքը հակառակ Արևմուտքի պատկերացումների լինի, Ռուսաստանի ձեռքերն ազատվելու են Հարավային Կովկասում իր ուզած սցենարը գծելու համար։ Դրա համար է Արևմուտքը Փաշինյանին շտապեցնում կնքել «խաղաղության պայմանագիր»։
  • Եթե Արևմուտքն իսկապես շահագրգռված էր Արցախում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցում, ինչո՞ւ իրենք չէին նախաձեռնում բանաձև, որ հետագա սանկցիաների կիրառմամբ ստիպեին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։
  • Եթե ՀՀ-ն իսկապես շահագրգռված է Լաչինի միջանցքի բացմամբ, պիտի աշխատեր ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ Ադրբեջանի դեմ բանաձև նախաձեռնելու հարցում։ Ինչո՞ւ այդ ամենը տեղի չունեցավ։
  • Եթե ԱԳՆ-ն տգետ է, հանրությունը տգետ չէ։ Նրանք անամոթաբար ստում են, երբ ասում են, որ իրավունք չունեին բանաձևի նախագիծ ներկայացնել։
  • ՄԱԿ-ը տունտունիկ խաղալու տեղ չէ․ եթե դեկտեմբերից օգոստոս ոչինչ չեն արել, հիմա ի՞նչ են անելու։
  • ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի արդյունքով Ադրբեջանը որևէ բան չկորցրեց, ևս մեկ անգամ հասկացավ, որ Լաչինի միջանցքի բացման հարցով որևէ հակադրություն Փաշինյանի հետ չունի։
  • Իրանն ուղղակիորեն շահագրգիռ կողմ է այս տարածաշրջանային թնջուկում, երբեք չի թաքցրել դա, մի քանի անգամ հայտարարել է, որ սահմանի փոփոխություն թույլ չի տալու, և այս առումով խելամիտ կլիներ, եթե Հայաստանն Իրանի հետ համաձայնության գար ու նրան ներգրավեր ՄԱԿ-ի նիստում։ Թե ինչո՞ւ չեն արել, պատճառը պարզ է։ Երբ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Միջանցքի անհրաժեշտությունը վերանում է։ Եթե դու ընդունում ես, որ Արցախի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ի՞նչ գործ ունես Միջանցքի հետ, քեզ ինչի՞ համար է անհրաժեշտ էդ Միջանցքը։

  • Պրոբլեմն այն չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» կնքեն։ Պրոբլեմը դրա բովանդակության և Արցախն այդ գործընթացից դուրս թողնելու մեջ է։
  • Ցանկացած իրեն հարգող, արժանապատիվ հասարակություն այս ողբերգական իրավիճակում պետք է վճռական քայլեր կատարի այս իրավիճակը կանխելու համար։ Դանակը հասել է ոսկորին։
  • Փաշինյանին ձեռնտու է, որ կամ Արցախի հայերն ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ դուրս գան էնտեղից։
  • Փաշինյանը հիմա փորձում է Արցախի իշխանություններին համոզել, որ՝ սովի եք մատնվելու, այլ ճանապարհ չունեք, գնացեք, Ադրբեջանի հետ բանակցեք։
  • Ստեղծված իրավիճակում Երևանի ավագանու ընտրություններն առաջին հերթին քաղաքական ընտրություններ են։ Կարծում եմ, որ այդ ընտրությունների նշանակությունը շատ մեծ է լինելու։ Սեպտեմբերի 17-ի ընտրությունը հենց այն թեստն է, որը թե՛ մեր հասարակությանը, թե՛ դրսին ցույց է տալու՝ արդյո՞ք Փաշինյանն ունի «խաղաղության պայմանագիր» կնքելու լեգիտիմություն, այսինքն՝ գնալու վերջնական կապիտուլյացիայի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս