
ՌԴ դեսպանատան նախկին խորհրդականի մուտքը Հայաստան արգելվել է

Վիկտոր Կրիվոպուսկովը հայտնվել է Հայաստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին, ով այսօր վաղ առավոտյան ժամանել էր Մոսկվայից «Աերոֆլոտ» չվերթով, թույլ չեն տվել հատել սահմանը։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Տելեգրամ-ալիքը:
2009-2013 թթ. Վիկտոր Կրիվոպուսկովը եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը: