
«Ասացին՝ հենց այսօր վերադարձեք Մոսկվա»․ Կրիվոպուսկովը մանրամասներ է պատմել

Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ իրեն անցանկալի անձ են հայտարարել:
«Ինձ ներս չթողեցին երկիր, հայտարարեցին Հայաստանի համար անցանկալի անձ, անձնագիրս վերցրին: Պաշտոնական թուղթ ցույց չտվեցին, բայց ես հասկանում եմ չէ՞, որ եթե սահմանն իմ առաջ չեն բացում, անձնագիրս չեն վերադարձնում… Ասացին՝ հենց այսօր վերադարձեք Մոսկվա»,- պատմել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը այսօր վաղ առավոտյան ժամանել էր Հայաստան Մոսկվայից «Աերոֆլոտ» չվերթով, սակայն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։
Նշենք, որ 2009-2013 թթ. Վիկտոր Կրիվոպուսկովը եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը: