Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 684-ի:
Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 100 հազարի շեմը:
Թայլանդի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպքը:
Բժշկական արտադրանքի վերահսկողության գծով Չինաստանի կառավարման գրասենյակը հավանության է արժանացրել թեստային նոր համակարգ, որը թույլ է տալիս ստանալ նոր կորոնավիրուսի ախտորոշման արդյունքը 29 րոպեում:
Նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3497-ի, իսկ բուն վիրուսը արդեն հայտնաբերել են աշխարհի 97 երկրներում:
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործողությունները համակարգելու համար հինգ եվրակոմիսարից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այդ մասին Եվրահանձնաժողովը հայտնել է մարտի 6-ին տարածված հայտարարության մեջ։
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կվերադառնա թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո:
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում վիրահատել են մի աղջկա, որը երեք կիլոգրամ մազ է կերել:
Նրա այս այցերը վկայում են, որ արտաքին գործընկերների հետ հարաբերությունների առումով Երրորդ նախագահը հեղափոխությունից հետո ոչ միայն չի կորցրել դիրքերը, այլև, ըստ էության, ավելի է ամրացրել դրանք։ Այս այցերն ու եվրոպական քաղաքական էլիտայի հետ շփումները վկայում են մեկ այլ իրողության մասին ևս․ եվրոպական քաղաքական շրջանակներում շատ լավ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և պարունակում է ակնհայտ քաղաքական տարրեր, ու նրա հետ բարձր մակարդակի հանդիպումներով եվրոպացիները ցույց են տալիս իրենց բացասական վերաբերմունքն այդ քրեական հետապնդման նկատմամբ։
ԱՄՆ-ի Boeing օդատիեզերական կորպորացիայի նախկին ղեկավար Դենիս Մելենբերգը կարողացել է հասնել ընկերության արտադրության ծավալների զգալի մեծացման, սակայն դա հանգեցրել է արտադրանքի որակի իջեցման:
Արդի թվային դարաշրջանում երիտասարդությունն ավելի շատ մտահոգված է իր կյանքի պահերի արձանագրմամբ՝ սոցցանցերում հետագա հրապարակման համար, քան այն ապրելով, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
Խաղաղասիրությունը վատ բան չէ, բայց դա պետք է ունենա հիմքեր: Ցավոք, մենք չենք տեսնում այդ հիմքերն Ադրբեջանի կողմից, որպեսզի ինքներս էլ աջակցենք այդ տրամադրություններին և զերծ մնանք խնդրի ռազմական լուծման կամ պաշտպանական կարողություններն ամրացնելու մեր հետագա ցանկություններից: Մեր երկիրը 25 տարի բանակցում է խաղաղության համար, մեր ամբողջ սպառազինությունը խաղաղության ամրապնդմանն է ուղղված, և այս առումով՝ պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից համապատասխան գործողություններ, ինչը չկա: Այդ գործողությունների բացակայության պայմաններում չափազանց պացիֆիզմը նման է պարտվողական լինելուն կամ ադեկվատ չլինելուն:
Լեհաստանի իշխանությունները երկրից այն դեղերի արտահանման արգելք , որոնք կարող են օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:
Չինաստանը հույս ունի ապրիլին սկսել նոր կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերի մի մասի կլինիկական փորձարկումները:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունները:
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մարտի 6-ին՝ այցելելով Փարիզի հարավարեւելյան մասում գտնվող ծերանոցը։
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք է գրանցվել, նրանցից հինգը գտնվում են Մոսկվայում, մեկը՝ Նիժնի Նովգորոդում:
Մահապարտը մարտի 6-ին պայթյուն է իրականացրել Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտ, տուժել է հինգ մարդ:
որոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել Սերբիայում:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները միգրանտների հարցում չպետք է տեղի տան Թուրքիայի ճնշմանը։
Կամերունի առողջապահության նախարարությունը մարտի 6-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության առաջին դեպքը:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Վատիկանում՝ պապական քաղաք-պետությունում: Այդ մասին մարտի 6-ին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 185-ով եւ հասել 534-ի: Այդ մասին Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը (RKI) մարտի 6-ին հայտնել է իր ամենօրյա ամփոփագրում։
Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը որոշում է ընդունել երկրում համաճարակ հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, չնայած այն բանին, որ հանրապետությունում հիվանդացածների թիվն առայժմ չի գերազանցել տասը:
Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ ստորագրել են հանրագիր երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնաթողության պահանջով:
Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ:
Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել սգո արարողությունը 2011 թվական մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի տարելիցի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեց եւ անհայտ կորավ ավելի քան 20 հազար մարդ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Գվատեմալայի կառավարությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել հիվանդության տարածման սպառնալիքի կապակցությամբ։ «Նախարարների խորհրդի ժողովում մենք որոշեցինք տարերային աղետի դրություն հայտարարել ամբողջ ազգային տարածքում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անհապաղ հրապարակման պահից: Ուժեղացնում ենք սահմանային հսկողությունը»,- հայտարարել է երկրի նախագահ Ալեխանդրո Ջամաթեին Twitter-ում: Նա նշել է, որ […]
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին: