Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է յոթով, վարակվածների թիվն ավելացել է ութով, ապաքինվել է եւս 1318 մարդ:
Սաուդյան Արաբիան պատրաստ է եռակի ավելացնել նավթի մատակարարումը եվրոպական երկրներին՝ բարելի դիմաց 25 դոլար գնով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Համերգային կատարմամբ օպերան՝ իսպանացի հանրաճանաչ տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որը դեկտեմբերի 8-ին պլանավորված էր Փարիզի ֆիլհարմոնիայում, չեղարկվել Է: Այդ որոշման մասին, որն ընդունվել է երգչի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին, ասված է մարտի 11-ին ֆիլհարմոնիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
Ճապոնիայի Kurabo Industries ընկերությունը մարտի 16-ից կսկսի շտապ թեստերի վաճառքները, որոնք թույլ են տալիս 15 րոպեում մարդու մոտ հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր նաև Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։
Չեխիայում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով:
Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 350-ով եւ հասել՝ 1388-ի:
Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2078-ի:
«ՄԻՐ» հ/ը-ն անդրադարձել է ՀՀ-ում նախկին իշխանությունների ժամանակ հաջողությամբ մեկնարկած մատչելի բնակարաններ երիտասարդներին ծրագրին: Տեսանյութը՝ այստեղ.
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնեւում:
Իսպանական Կատալոնիայի իշխանությունները որոշել են բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները փակել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է El Periցdico թերթը։
Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը:
Չինաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից սկսած բոլոր ուղևորները, ովքեր ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չեռնոգորիան Եվրոպայի միակ երկիրն է մնացել, որտեղ մինչ այժմ COVID-19 կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իրենա Մոնտերոյի մոտ, նա եւ նրա ամուսինը՝ փոխվարչապետ եւ Unidas Podemos կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը գտնվում են կարանտինում:
Դերասան Թոմ Հենքսի որդին՝ Չեթը, Instagram-ում մեկնաբանել է կորոնավիրուսով իր հոր եւ մոր վարակվելը։ Նա նշել է, որ իր ծնողները հիվանդության խիստ արտահայտված ախտանշաններ չունեն: «Նրանք չեն անհանգստանում, բայց անցնում են բոլոր անհրաժեշտ բժշկական ընթացակարգերը:
Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման բարձրակետն արդեն անցել է:
Հարյուրի է հասել այն իսրայելացիների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է 11-ով, վարակվածների թիվն ավելացել է 15-ով, ապաքինվել է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները:
Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ:
Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։
Իտալիայում բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների, փակվում են կորոնավիրուսի տարածման պատճառով: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջի երեք դեպքերը հաստատվել են Կուբայում, խոսքը վերաբերում է Իտալիայից ժամանած երեք զբոսաշրջիկների:
Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 12-ի առավոտվա դրությամբ հասել է 122 հազար 926-ի:
ԱՄՆ-ի արդեն 24 նահանգ եւ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնն արտակարգ դրություն են հայտարարել COVID-19-ի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաաալիքը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ: