Բաքուն համաձայնել է Լաչինի և Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և «Աղդամ-Խանքենդի» (չակերտները՝ Tert.am, Ակնա-Ստեփանակերտ-Խմբ.) ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ. այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

«Ադրբեջանը համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։ Ցավոք, այս պայմանավարվածության իրականացմանը խոչընդոտում է «Ղարաբաղի շրջանում» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն-Խմբ.) «Հայաստանի ստեղծած ռեժիմը» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետության իշխանությունները-Խմբ.)։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է «Աղդամ-Խանքենդի» (չակերտները՝ Tert.am, Ակնա-Ստեփանակերտ-Խմբ.) ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետում՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության՝ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարն այսօր վաղ առավոտյան անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և արդեն Ստեփանակերտում է։

Տեսանյութեր

Լրահոս