Բաժիններ՝

«Ուրալյան ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը դաշտում վթարային վայրէջք է կատարել

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը Սոչիից մեկնում էր Օմսկ, վթարային վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի մարզում՝ Ուբինսկի շրջանի ցորենի դաշտում։ Ինքնաթիռում գտնվել է 159 ուղևոր, այդ թվում՝ 23 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

Ինքնաթիռն ահազանգ է հնչեցրել և Նովոսիբիրսկի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Խնդիրներ են առաջացել հիդրավլիկ համակարգի հետ, և մտավախություններ են առաջացել, որ պահեստային օդանավակայանում վայրէջքի ժամանակ կարող են խափանվել արգելակները։ Անձնակազմը որոշում է ընդունել ինքնաթիռն իջեցնել դաշտում՝ օդանավակայանից դուրս։

Ուղևորներից մեկը բուժօգնության կարիք է ունեցել, քանի որ նրա մոտ բարձրացել է ճնշումը։

Ուղևորներին ժամանակավորապես տեղավորել են Ուբինսկոյե գյուղի մշակույթի տանը։ Նրանց Նովոսիբիրսկ տեղափոխելու համար ուղարկվել են ավտոբուսներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս