Հարավային Օսեթիայի նախագահը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Այս մասին հայտնում է Հարավային Օսեթիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Արցախի համար այս բարդ ժամանակաշրջանում Ձեր հայրենասիրությունը, բարձր հեղինակությունը, ժողովրդի շրջանում ունեցած վստահությունը, պետական գործունեության փորձը, նպատակաուղղվածությունն ու հավատը՝ ստանձնած առաքելության նկատմամբ, կոչված են հանգեցնելու արդյունքների, հասնելու հրատապ խնդիրների լուծմանը և արդարացնելու հասարակության սպասումները»,- նշված է ուղերձում։
Հարավային Օսեթիայի նախագահը Սամվել Շահրամանյանին և Արցախի ժողովրդին մաղթել է քաջառողջություն, բարություն և խաղաղ երկինք: