Փաշինյանը գործակալ է. նա պատերազմ սպասարկելու համար է եկել իշխանության. Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն արցախաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից ծանր զինտեխնիկայի կուտակումը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։

Ըստ նրա՝ մի դեպքում, պատմության մեջ ընդունված է «Պատերազմի տագնապ» եզրույթը, երբ հաղթելուց հետո հաղթող կողմը փորձում է նորից պատերազմի իմիտացիա ստեղծել՝ դրանով իսկ պարտված կողմին պարտադրելով նոր զիջումներ, մյուս դեպքում՝ ադրբեջանական կողմից զինտեխնիկայի կուտակումը տեղի է ունենում ինչ-որ սցենարի համատեքստում, որն աշխարհաքաղաքական նոր վերաձևավորման նախերգանքն է, կամ նախափուլը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրբեջանական կուտակումների մասին, նման տեսակետ հայտնեց Հայկ Դեմոյանը՝ ավելորդ ոգևորություն համարելով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումների ֆոնին Սյունիքի մարզի պաշտպանության վերաբերյալ Իրանի կողմից հնչող հայտարարությունները։

«Իրանի կողմից սահմանի պաշտպանության մասին են նրանք խոսում։ Ավելորդ ոգևորություններ դաշտ բերելն անթույլատրելի եմ համարում։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա Սյունիքը չի կարելի ռեգիոնալ հարց համարել, այն Հայաստանի մի մասն է, որը պաշտպանում է հայ զինվորը։ Պետք չէ բերել արտաքին ուժերին՝ որպես գարանտներ՝ երաշխավորներ, որովհետև, եթե այդպես են վարվում, ուրեմն հենց այդտեղից կսկսվի Ցեղասպանությունը։ Այն տեղի կունենա, երբ ասեն, թե այս կամ այն երկրի զորքը կգա մեզ փրկելու»,- ասաց Դեմոյանը։

Կարդացեք նաև

Դիտակմանը՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այդ երաշխիքն է փնտրում Թուրքիայում, որի ղեկավար Էրդողանը հայտարարել է Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունենալու մասին, Դեմոյանը ընդգծեց.

«Միամտություն է կարծել, թե Էրդողանը կարող է մեկ զանգով հաշվի նստել Փաշինյանի խնդրանքների հետ։ Փաշինյանի հետ նա կարող է խաղալ մկան խաղը։ Էրդողանը թույլ չի տա Ադրբեջանի շահերի նկատմամբ ոտնձգություն, որովհետև Ադրբեջանի հետ ունի դաշնակցային շահեր»։

Պատմական գիտությունների դոկտորի խոսքով՝ Թուրքիան որպես Հայաստանի համար անվտանգության երաշխիք տվող երկիր դիտարկող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը իրականում չեն փնտրում խաղաղության և անվտանգության երաշխիք, որովհետև նրանք իշխանության են բերվել այլ նպատակով։

«Գալ իշխանության՝ պատերազմ սպասարկելու համար։ Սա էր նպատակը։ Նրանք հենց դրա համար են եկել իշխանության։ Խաղաղության մասին նրանց խոսելն էլ բերել և բերում է պատերազմ ու կյանքեր խլում մեզանից»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ Նիկոլ Փաշինյանին համարելով պարզունակ գործակալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս