«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, էլ ինչի՞ մասին է խոսքը». Պուտին

Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ, պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ Վլադիմիր Պուտինը պատասխանել է. «Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է»։

Նաև հավելել է. «Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը»։

Տեսանյութեր

Լրահոս