Սահմանները փակելը համարժեք պատասխան չէ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Uորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք են գրանցել Լիբանանում, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի:
Կիեւում կորոնավիրուսի հայտնվելը կանխելու համար քաղաքապետարանը որոշել է մարտի 12-ից կիրառել սահմանափակիչ միջոցներ: Մասնավորապես, քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, մարզական եւ արվեստի դպրոցների աշխատանքը, ֆեյսբուքում հայտարարել էքաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն։
Պետդուման մարտի 11-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել է օրենք Սահմանադրության մեջ ուղղում կատարելու մասին, որը ներկայացվել էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյում առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 41-ը՝ վերքեր ստացել երկու գնացքների բախման հետեւանքով:
Նոր տիպի կորոնավիրուս են ախտորոշել Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենի՝ Չեխիայի վերջին թագավորի եւ Ավստրո-Հունգարիայի կայսր Կառլ Ա-ի (1916 – 1918) թոռան, Հաբսբուրգների տան (միապետների առավել հզոր գահատոհմերից մեկը, որը 1306-ից մինչեւ 1918 թվականը կառավարել է Եվրոպայի շատ երկրներում) գործող ղեկավարի մոտ:
Boeing օդատիեզերական կորպորացիայի ուղղակի եւ անուղղակի վնասները Boeing 737 MAX մոդելի երկու ինքնաթիռների կործանման հետեւանքով կգերազանցեն 18,7 մլրդ դոլարը:
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է բարելավման բացահայտ միտում դրսեւորել. վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1578 մարդ, վարակվել է ընդամենը 24 հոգի, արձանագրվել է 22 մահաբեր վախճան։
Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտնել է, որ իր մոտ Covid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Իրանի իշխանություններին կոչ է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին։
Հինգ մարդ է զոհվել Ավստրալիայի հյուսիս-արեւելքի Քվինսլենդի նահանգում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
«Երեքշաբթի օրվա երեկոյի դրությամբ 37 նահանգներում եւ Վաշինգտոն քաղաքում կորոնավիրուս է հայտնաբերվել առնվազն 1004 մարդու մոտ, վիրուսով վարակված 31 մարդ մահացել է»,- գրում է թերթը՝ վկայակոչելով տվյալների սեփական բազան:
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով հրաժարվել է մասնակցել Bushfire Relief համաշխարհային շրջագայության շրջանակում
Սաուդյան Արաբիայի նավթի առնվազն երեք սպառողներ 30 – 50 տոկոսով ավելացրել են դրա պահանջարկը, քան ապրիլի համար սկզբնապես պլանավորել էին:
Միացյալ Նահանգների հինգ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում տեղի ունեցած խոշոր անկման արդյունքում արժեթղթերի գնանշումների նվազման հետեւանքով:
Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ինչի մասին հայտնել է Daily Mail-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ դիզայները գումարը փոխանցել է Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաեւ Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Այժմ Իտալիան Եվրոպայի առավել շատ տուժած երկիրն […]
Մեր այցի օրակարգը շատ պարզ էր, այն բազմաշերտ էր, մի քանի բաղադրիչ ուներ: Իհարկե, առաջինը միջկուսակցական հարաբերությունների բաղադրիչն էր: Ինչպես ասացի, մենք շատ ակտիվ անդամ ենք բոլոր այն կառույցներում, որտեղ ներգրավված ենք: Երկրորդը` կար քաղաքական նպատակ` ցույց տալու, որ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իր գործընկերների համար մնալ վստահելի գործընկեր Հայաստանում, որ ՀՀԿ-ին չեն մոռացել, ոչ միայն չեն մոռացել, այլև բարձր մակարդակով ընդունում են, և կոտրել այդ դիզելի գործով կեղտը, որ փորձում էին կպցնել նախագահին, մաքրվել այդ կեղտից նաև արտաքին քաղաքական աշխարհում, և մեզ դա հաջողվեց:
Morgan Stanley-ի վերլուծաբանները երկրորդ եռամսյակում Brent մակնիշի նավթի միջին գնի կանխատեսումն իջեցրել են բարելի դիմաց մինչեւ 35 դոլար:
Կորոնավիրուսի համաճարակը գործնականում մեկուսացրել է Եվրոպայի եւ Ասիայի մի շարք քաղաքներ, ինչն արագացրել է թվային տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության եւ կյանքի մի շարք ոլորտներում:
Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում աճել է 9,8 տոկոսով եւ Երեւանի ժամանակով ժամը 14:51-ի դրությամբ վաճառվում էր բարելի դիմաց 37,75 դոլարով:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի պահանջարկի կանխատեսումն իջեցրել է օրական 1,1 մլն բարելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին:
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) իր գործունեությունն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ճապոնիայի կառավարությունը մարտի 10-ի իր նիստում հավանություն է տվել այն օրինագծին, որը կանոնակարգում է անհրաժեշտության դեպքում երկրում արտակարգ դրություն հայտարարելը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Իսպանիայի Մադրիդի ինքնավար մարզում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է գրեթե 350-ով եւ հասել 782-ի:
Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների տարածման կապակցությամբ Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 10-ից արգելել 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր հասարակական միջոցառումները, ինչպես նաեւ փակել տարրական ու միջնակարգ դպրոցներն ու բուհերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այցի նախօրեին: Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Փաշինյանի բրյուսելյան այցի բովանդակային կողմն առանձին և շատ ավելի խորը վերլուծության թեմա է, որին մենք դեռ կանդրադառնանք:
Գերմանիայի Սաքսոնիա Անհալտի տարածաշրջանի իշխանությունները մարտի 10-ին հայտնել են COVID-19 կորոնավիրուսի առաջին չորս հաստատված դեպքերի մասին, այսպիսով ախտահարվածներ կան ԳԴՀ-ի բոլոր 16 դաշնային երկրամասերում։
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհ է դարձել արդեն 30 մարդ:
Սաուդյան Արաբիան մայիս-հունիսին ՕՊԷՔ+-ի հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի դեռ միավորման մասնակիցների միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել նավթաշուկայի կայունացմանն ուղղված միջոցառումների շուրջ: