Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի երեկոյի դրությամբ կազմել է 94 հազար 752:
Սլովենիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 139 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել նահանգում COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 4-ին գործնականում միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը Միացյալ Նահանգների վարչակազմին 8,3 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Կորեայի Հանրապետության կառավարությունը որոշել է 11,7 տրիլիոն վոն (9,91 միլիարդ դոլար) տրամադրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ գործարարության եւ քաղաքացիների աջակցման համար, որպեսզի նվազագույնի հասցվի տնտեսության համար հետեւանքները եւ պահպանվի դրա աճի ազդակը:
«Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանություններն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Թերթը պարզաբանման համար դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով և ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, սակայն, հրաժարվել էին հստակ պատասխանել՝ ասելով. «Չենք մեկնաբանում»։
Աշխարհում հաճախելիության ամենաբարձր ցուցանիշն ունեցող թանգարանը՝ փարիզյան Լուվրը, մարտի 4-ին այցելուների համար բացվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ աշխատակիցների երկյուղների պատճառով երկու օր փակ էր մնում։
ՉԺՀ-ն դեմ է այն բանին, որ COVID-19-ն անվանեն «չինական վիրուս»:
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը յոթկիլոգրամանոց ոսկեդրամ է վաճառքի հանել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման նախաշեմին:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին տասնամյակի ընթացքում առաջին անգամ ձեռնոցներ դրած է անցկացրել պարգեւների ավանդական հանձնումը երկրում կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճի ֆոնին:
Ավստրալացիները զանգվածաբար զուգարանի թուղթ են գնում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, ինչի կապակցությամբ տեղական սուպերմարկետները հարկադրված են սահմանափակել թղթի վաճառքները դեֆիցիտից խուսափելու համար:
Համաշխարհային բանկը ոոշում է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:
Բժշկական դիմակները Ֆրանսիայում ազատ վաճառքում այլեւս հասանելի չեն լինի կորոնավիրուսի հետ կապված իրադրություն ֆոնին, դրանք վաճառելու են դեղատոմսով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ են շուրջ 89 միլիոն բժշկական դիմակ եւ շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց:
Չինացի վարսահարդարները ապահով եղանակ են գտել իրենց հաճախորդներին սպասարկելու համար:
Կորոնավիրուսի համավարակի դեպքում Բրիտանիայում հասարակական կարգի ապահովմանը կարող են ներգրավվել զինված ուժերը, կփակվեն դպրոցները, իսկ գործատուներն աշխատակիցներին կփոխադրեն տնից աշխատանքի:
Իտալիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կարգադրել Է մինչեւ մարտի կեսերը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները:
Եվրոպայի պաշտպանական գործակալությունում (EDA) հաստատել են, որ աշխատակիցներից մեկի մոտ COVID-19 կորոնավիրուսի առկայության անալիզը դրական արդյունք է տվել:
ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Կոմիտեի մասնագետները, մասնավորապես, պարզել են վարակման աղբյուրները, գրում է «Սինհուան»։ Հրապարակման մեջ ասված է, թե հիվանդությունը հատկապես ինչպես է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են […]
Գերմանիան արգելել է պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին:
Աֆղանստանի զինված ուժերի ավելի քան 20 ծառայողներ եւ ոստիկաններ են սպանվել այն գրոհների հետեւանքով, որոնք կատարել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի Քունդուզի նահանգում:
Հազարից ավելի իսրայելցի դպրոցականների կարանտինի են ենթարկել Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումով։
ԱՄՆ-ի փրայմերիզներում պայքարն այժմ կշարունակվի բացառապես երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի միջեւ, մնացած դեմոկրատ քաղաքական գործիչներն արդեն շանսեր չունեն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դառնալու նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Սրանք են ԱՄՆ-ում «գերերեքշաբթի օրվա» առաջին արդյունքները։
ԱՄՆ-ը պատրաստ է շաբաթական մինչեւ 1 մլն մարդու մոտ ստուգել կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գնացվել Լեհաստանում: Այդ մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլնիսում հայտնել է երկրի առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին։
Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ Սիրիայի տարածքում Իդլիբի գոտի մցնելով մոտավորապես դիվիզիայի թվաքանակով խմբավորում, ինչպես նաեւ չի կատարել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու իր պարտավորությունները:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն այսպես կոչված «գերերեքշաբթի օրը» սկզբնական ընտրություններում հաղթանակ է տարել բոլոր այն 13 նահանգներում, որտեղ դրանք անցկացրել են հանրապետականները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 100 հազար դոլար՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակի իր ամբողջ աշխատավարձը, փոխանցել է երկրի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները քվեարկել են կառավարությանն անվստահության քվեով երկրորդ բանաձեւի դեմ, որն առաջարկել էին հիմնական ձախ կուսակցությունները։