Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 3-ի երեկոյի դրությամբ կազմել է 92 հազար 238:
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է հիվանդանալու 80 հազար 270 դեպք, մահացել է 2981 մարդ, ապաքինվել գրեթե 50 հազար հոգի: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Twitter միկրոբլոգների ծառայությունն իր աշխատակիցներին աշխատանքի հեռագործ ռեժիմի է փոխադրել կորնավիրուսի համաճարակի պատճառով:
Այսօր փոփոխություն է տեղի ունեցել «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի խմբագրակազմում:
Ֆրանսիայի բնակիչներն ակտիվորեն մակարոնեղենի եւ առաջին անհրաժեշտության իրերի պաշար են տեսնում այն երկյուղների պատճառով, թե կարող է այդ մթերքների պակաս առաջանալ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Նոր կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմում է 3,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է սեզոնային գրիպից մահացության 1 տոկոսից պակաս ցուցանիշը:
Եվրոպայի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ճգնաժամերի հակազդման՝ ավելի վաղ գործի դրված մեխանիզմը տեղեկատվության փոխանակման մակարդակից բարձրացրել է մինչեւ լիամասշտաբ մակարդակ:
ԱՄՆ-ի Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի բնակիչներին կարող են ազատել հասարակական տրանսպորտով երթեւեկելու համար իրենց գրպանից վճարելու պարտականությունից:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 995-ի:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել լիովին փոխհատուցել նոր կորոնավիրուսի հայտնաբերման անալիզների կատարման վճարը:
Տոռնադոյի հետեւանքով ինը մարդ է զոհվել ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում:
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պարտադիր երկշաբաթյա կարանտին են սահմանել Իրանից, Իտալիայից, Կորեայի Հանրապետությունից ու Ճապոնիայից բոլոր ժամանողների համար:
Պացիենտների կեսից ավելիի մոտ, որոնց մասին տվյալները վերլուծել են չինացի բժիշկները, հոսպիտալացնելիս նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի ախտանիշներ՝ բարձր ջերմություն եւ շեղումներ թոքերի համակարգչային շերտագրության տվյալներում, չեն եղել:
Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին շաբաթների ընթացքում օրեցօր սրվող ռազմական էսկալացիայի ֆոնին և Մոսկվայում նախատեսվող Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մի շարք վերլուծաբաններ անհանգստացնող են որակում:
Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար:
Նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել Ուկրաինայի Չեռնովիցիի մարզում:
Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողացել կանխատեսել Տեգու քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասշտաբը, որտեղ այժմ հիվանդասենյակները չեն բավականացնում, ուստի շուրջ 1800 վարակվածներ հոսպիտալացման հերթի են սպասում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ է անցել, դրա արդյունքները եղել են բացասական:
Կորոնավիրուսով վարակվածներին օգնություն ցուցաբերելու համար նոր դեղամիջոցները կարող են ԱՄՆ-ում պատրաստ լինել ամռանը կամ աշնան սկզբին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից:
Ռուսաստանում այս պահին կորոնավիրուսով վարակման վեց հաստաված դեպք է արձանագրված, նշում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում։
Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը, Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը եւ Տեխասից կոնգրեսական Բեթո Օ’Ռուրքը, որոնք դադարեցրել են ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման պայքարը, պաշտպանել են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նախընտրական արշավը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը մտել է «ճգնաժամային փուլ» եւ հայտարարել է վարակի դեմ «պատերազմ» սկսելու եւ երկրի բոլոր պետական հիմնարկությունների համար 24-ժամյա արտակարգ դրություն սահմանելու մասին։
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 31 դեպք եւ հայտնաբերվել է 125 նոր հիվանդացած:
Զբոսաշրջության ճյուղը Եվրամիության երկրներում վնասներ է կրում աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով, հատկապես Չինաստանում, որտեղից ժամանում էր ճանապարհորդների մեծամասնությունը:
Ճապոնիայի՝ էլեկտրոնիկա արտադրող Sharp Corp-ը կսկսի բժշկական դիմակներ թողարկել, որոնք այժմ մեծ պահանջարկ են վայելում COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով։
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են սահմանապահ ոստիկանություն ուղարկել Հունաստան՝ կասեցնելու միգրանտների հոսք, որը մեծացել է Եվրամիության եւ Թուրքիայի սահմանի բացվելուց հետո Սիրիայի Իդլիբում իրադրության սրման ֆոնին։
Ֆրանսիայի մայրաքաղաքում թվով քառասուներորդ Livre Paris գրքի ցուցահանդես-տոնավաճառը չեղյալ է հայտարարվել այն միջոցառումներից հետո, որոնք վերջերս հայտարարել է երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կավելացնի 15,3 մլրդ ֆունտ ստեռլինգով (20 մլրդ դոլարով), իսկ ուղղակի օգուտը Միացյալ Թագավորության տնտեսության համար կկազմի 3,4 մլրդ ֆունտ (4,4 մլրդ դոլար):
Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը սրվել է, տեղում թեժ մարտեր են ընթանում: