Ասում են՝ Փաշինյանը չի ստորագրել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ո՛չ, ստորագրել է. Տիգրան Քոչարյան

«Բերձորի միջանցքի հետ կապված պետք է հասկանանք մի բան՝ ամբողջ պրոցեսը՝ ադրբեջանական էկոլոգներից սկսած, սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում: Երբ ասում են՝ դե, ճանաչել է, չի ստորագրել, ոչ, նաև ստորագրել է, որովհետև որոշակի փաստաթղթերում հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրի վրա և այնտեղ չասելով, որ որոշակի վերապահումներով է դա ընդունվել, Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, և ոչ միայն Արցախը, այլ նաև Բերձորի միջանցքն է ճանաչել Ադրբեջանի կազմում՝ դրանով բարդացնելով ՌԴ մանևրելու հնարավորությունը»,- «ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով քննարկումից հետո 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Մեղավորին պետք է փնտրել հայաստանյան կողմում»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, հարաբերությունների լարմանը, նա շեշտեց, որ միգուցե ՌԴ-ն այդքան լավ դաշնակից չէ, բայց շատ վատ թշնամի է, և մենք և՛ Ուկրաինայի, և՛ Վրաստանի, և՛ Մոլդովայի օրինակով դա տեսնում ենք.

«Այն ճանապարհը, որը բռնել է Նիկոլ Փաշինյանը, կործանարար է Հայաստանի և Հայաստանի ազգաբնակչության համար: Նախ՝ Հայաստանում պետք է բանակցողը փոխվի, այնուհետև՝ նստեն և հասկանան ՌԴ հետ՝ ինչն է խնդիրը: Ամեն դեպքում, ՌԴ-ն դեռևս բարյացակամ է վերաբերվում Հայաստանին և դեռևս չի միացրել այն պատժամիջոցների ցանկը, որ կիրառում է այլ երկրների հանդեպ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս