Կիմ Չեն Ընն իր զրահապատ գնացքով արդեն հատել է Ռուսաստանի սահմանը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին տեղափոխող զրահապատ գնացքը Պրիմորիեի երկրամասում անցել է երկաթգծային կամուրջը և ուղևորվում է դեպի հյուսիս։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Կիմ Չեն Ընին Փհենյանում ճանապարհել են պաշտոնական արարողությամբ, որի լուսանկարները տարածել է Կորեայի պետական լրատվական գործակալությունը։
Կիմ Չեն Ընը նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում։ Հանդիպման հստակ ժամկետները չեն նշվում։
ԱՄՆ-ում կարծում են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուսական բանակին հյուսիսկորեական զենքերի մատակարարումների հարցը։