Բաժիններ՝

Մարոկկոյում երկրաշարժից հետո շարունակվում են փրկարարական աշխատանքները

Մարոկկոյում զինվորականներն ու փրկարարները բեռնատարներով ու ուղղաթիռներով շարունակում են հեռավոր լեռնային քաղաքներ մտնելու փորձերը՝ երկրաշարժից հետո փլատակների տակ ողջ մնացածներին փրկելու համար: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 2497 մարդ, ևս 2476-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի գնահատականներով, տուժել է մոտ 300 հազար մարդ:

Մարոկկոյի իշխանություններն առայժմ ընդունել են առաջարկված օգնությունը միայն չորս երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Քաթարից և ԱՄԷ-ից, թեև օգնության պատրաստակամություն են հայտնել նաև Ֆրանսիան, Թուրքիան, Ալժիրը և Իսրայելը: Երկրում աշխատանքի մեկնարկին պատրաստվում են փրկարարների և կամավորների մի քանի խմբեր:

Սեպտեմբերի 10-ին Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 4-րդը եռօրյա սուգ Է հայտարարել:

Մարոկկոյում սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է մոտ 11-18 կմ խորության վրա ՝ Մարաքեշից 70 կմ հարավ: Այն դարձել է ամենաուժեղը վերջին 120 տարվա ընթացքում, ընդ որում Հյուսիսային Աֆրիկայում նման տարերային աղետները համեմատաբար հազվադեպ են տեղի ունենում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930