Հռետորիկան չպետք է խառնել փաստի հետ. Վոյտոլովսկին՝ «ՌԴ-ն հեռանում է» խոսույթի մասին

«Պետք չէ խառնել հռետորիկան փաստի հետ»,-«ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենը՝ Ֆյոդոր Վոյտոլովսկին՝ անդրադառնալով այն հարցերին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը կորցնում իր դիրքերը Հարավային Կովկասում, ինչո՞ւ է հեռանում:

«Հռետորիկայի մակարդակում կան փորձագետներ, քաղաքական գործիչներ, որոնք սիրում են խոսել այն մասին, որ ՌԴ-ն հեռանում է, Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը: Գյումրիի 102-րդ ռազմաբազան ոչ մի տեղ չի գնացել»,- ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ևս աճել է, Հայաստանում ՌԴ ներդրումները՝ ևս:

«Այո, իհարկե, ՌԴ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցով, և Ռուսաստանն ունի ազդեցության լծակներ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի վրա: Եթե ՌԴ ազդեցությունը չլիներ, ապա իրավիճակը ծայրահեղ ծանր կլիներ Հայաստանի Հանրապետության համար, իսկ Արցախը՝ որպես չճանաչված պետություն, կդադարեր գոյություն ունենալ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս