Այսօր հայ-ռուսական պաշտոնական դիսկուրսում կա 3 հիմնահարց. Սերգեյ Մելքոնյան
«Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն այսօր «ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ Ակնայի ճանապարհով ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռի մուտքին Ստեփանակերտ:
«Ստեղծվում է մի իրավիճակ, որի պարագայում Արցախի ուղղությամբ ռուսական կողմը փորձում է հասնել իր նպատակներին՝ թույլ կողմի զիջումների հաշվին: Ինչի՞ մասին է խոսքը: Կարող ենք արձանագրել, որ Լաչինի միջանցքի արգելափակված իրավիճակի պահպանումը, փաստացի, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի զուգահեռ գործարկման պայմաններում, ֆիքսում է, որ առաջին միջանցքի բացման ուղղությամբ չի հաջողվել պայմանավորվել, իսկ երկրորդի դեպքում Ռուսաստանը եթե չի ճնշել, ապա հաջողությամբ հասել է նրան, որ գործարկվի այդ ճանապարհը: Այստեղ հարցը տարածաշրջանում երկարաժամկետ և կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանի դիրքերի և ընկալումների մասին է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թույլ կողմի հաշվին հաջողություն գրանցելը կարճաժամկետ հեռանկարում թուլացնում է լեգիտիմությունը հետագա ներկայության համար արդեն երկարաժամկետ հեռանկարում:
Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների պաշտոնական դիսկուրսում ներկա պահին առկա է առնվազն 3 խնդիր՝ ուղիղ հաղորդակցության բացակայություն, արվող հայտարարությունները մեծ մասամբ շատերին հասկանալի չեն, ռուս-հայկական պաշտոնական դիսկուրսն անհասկանալի է, այն կարելի է անվանել սովորական վիճաբանություն:
Մանրամասները՝ տեսանյութում