Բաժիններ՝

Էստոնիան արգելել է ռուսական համարանիշներով ավտոմեքենաների մուտքը երկիր

Էստոնիան սեպտեմբերի 13-ի ժամը 10-ից արգելում է Ռուսաստանի Դաշնության համարանիշներով մեքենաների մուտքը երկիր: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Էստոնիան հետևում է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների լրացուցիչ պարզաբանման վերաբերյալ սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված հրահանգին, որի համաձայն ՌԴ-ում գրանցված փոխադրամիջոցներին այլևս չի թույլատրվում մուտք գործել Եվրամիության տարածք», – սեպտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է ՆԳ նախարար Լաուրի Լյաենեմետսը:

Սահմանափակումը համաձայնեցվել է Լատվիայի և Լիտվայի հետ, որոնք մեկ օր առաջ արդեն արգելել էին ռուսական համարանիշներով մեքենաների մուտքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930