ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին պահպանել ԿԺԴՀ-ի դեմ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ռեժիմը, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի համագործակցությանը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մամուլի ասուլիսում գլխավոր քարտուղարին խնդրել են մեկնաբանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստանի Դաշնություն։
«Որևէ երկրի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցության ցանկացած ձև պետք է համապատասխանի պատժամիջոցների ռեժիմին, և դա վերաբերում է նաև ձեր նշած դեպքին», – ասել է Գուտերեշը: