Բաժիններ՝

Ընտրություններին ընդառաջ՝ Ճապոնիայի վարչապետը փոխել է նախարարներին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լուրջ փոփոխություններ է կատարել նախարարների կաբինետի կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Kyodo գործակալությունից։

Նշվում է, որ Կիսիդան նման քայլի է դիմել, որպեսզի Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հաջորդ ընտրություններին և 2024 թ․-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ամրապնդի իր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության դիրքերը։

Նոր կաբինետում 19 նախարարներից 11-ը կլինեն բոլորովին նոր դեմքեր, որոնց թվում են նաև 5 կանայք։

Ինչպես հաղորդում է Kyodo-ն, նախարարների կաբինետի կազմի փոփոխությունից հետո Կիսիդան քայլեր կձեռնարկի գնաճի դեմ պայքարի ուղղությամբ, կզբաղվի «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ ջրի բացթողման հետ կապված խնդիրներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930