Թբիլիսիում հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ է տեղացել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գլդանի շրջանում տեղացել է հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ, հաղորդում է Georgia Online-ը։
Հաղորդվում է, որ այս հզոր կարկուտից վնասվել են ավտոմեքենաները։
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մինչև հունիսի 22-ը Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում են անբարենպաստ եղանակային պայմաններ։

